Մասնագիտական դասընթացներ գրավոր և բանավոր թարգմանիչների համար
PTA-ն առաջարկում է գրավոր և բանավոր թարգմանության ոլորտում մասնագիտական դասընթացներ և սեմինարներ։
Մեր մասին
PTA կրթական նախաձեռնություն է, որի շրջանակներում կազմակերպվում են գրավոր և բանավոր թարգմանիչների համար նախատեսված դասընթացներ և սեմինարներ։ Մեր դասախոսները ճանաչված գրավոր և բանավոր թարգմանիչներ են՝ կրթական որոլտում զգալի ներդրում կատարած մասնագետներ։

Թարգմանչական ոլորտը և պահանջարկը ուսումնասիրելու արդյունքում, PTA -ը կազմակերպում է Հայաստանում գրավոր և բանավոր թարգմանության դասընթացներ, որոնց նպատակն է առաջարկել լավագույն ուսումնական ծրագրերը և խթանել մասնագիտական շփումը։

Աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։ Նախատեսվում են նաև այլ լեզուների թարգմանչական դասընթացներ։
ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Միայն ակտուալ գիտելիք
Մեր դասընթացների հիմքում են միյան արդիական գիտելիքները և պրակտիկան․ դասընթացները վարում են որորտի առաջատար, ակտիվ աշխատող մասնագետները։
Դասախոսների միջազգային թիմը
Մեր թիմը համալրված է Հայաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի լավագույն մասնագետներով և սիրով առաջարկում է լավագույն թարգմանչական դասընթացները հակական շուկայում։ Մասնակցե՛ք մեր դասընթացներին, կատարելագործե՛ք ձեր թարգմանչական հմտությունները, փոխանակե՛ք փորձն ու հաստատե՛ք մասնագիտական կապեր։
Խթանում ենք մասնագիտական աճը
Յուրաքանչյուր դասընթաց կազմված է ձեզ մասնագիտական հաջողություններ բերելու նպատակով։Լրացուցիչ շփման և հաղորդակցման մոդուլները համալրում են դասընթացների մասնագիտական մասը։
Անհատական և պատասխանատու մոտեցում
Դասընթացների ընթացքում հաշվի են առնվում մասնակիցների անհատական կարիքները։ Շրջանավարտներին տրվում են հետագա զարգացման վերաբերյան խորհուրդներ, ինչպես նաև ինքնուրույն ուսուցման համար նյութեր։
Դասընթացները
  • Դասախոս՝ Թամարա Քալանթարյան
  • Դասախոս՝ Ալեքսանդրա Մատրուսովա
  • Դասախոս՝ Կսենիա Կոբյակովա
  • Դասախոս՝ Սերգեյ Սարգսյան
  • Դասընթացավար՝
    բ.գ.թ. Հրաչ Մարտիրոսյան
Դասախոսները
  • Հրաչ Մարտիրոսյան, բ․գ․թ․
    Լեյդենի համալսարանի դասախոս, գիտնական, հայագետ, գիտաժողովների մասնակից, գրքերի և գիտական հոդվածների հեղինակ, հայագիտական արշավների և դասընթացների հեղինակ, կազմակերպիչ։
  • Ալեքսանդրա Մատրուսովա
    Ա․Պուշկինի անվան Ռուսաց լեզվի ինստիտուտի շրջանավարտ, նույն ինստիտուտի դասախոս,բանասիրական գիտությունների թեկնածու, բանավոր և գրավոր խոսքի թարգմանիչ, Ռուսերեն/-ից թարգմանության և դասավանդման մասնագետ։ Աշխատանքային լեզուներն են՝ անգլ․/ռուս/ սերբ․
  • Սերգեյ Սարգսյան
    Բանասիրական գիտությունների թեքնածու, Վ․Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի շրջանավարտ և դասախոս։ Ամերիկյան Համալսարանի դասախոս։ Դասավանդել է թարգմանության տեսություն, բառագիտություն, քերականություն, հանրային կարծիքի ձևավորկում, հանրային կապեր և այլ առարկաներ։ Սերգեյն ունի երկամյա խմբագրական աշխատանքի փորձ CivilNet -ում, ինչպես նաև 6- ամյա մասնագիտական լրագրողի աշխատանքային փորձ ArmNews և ATV ընկերություններում։ Նախկինում 7 տարի աշխատել է USAID միջազգային զարգացման ծրագրի IFES , NDI և USAID Anti-Corruption project նախաձեռնություններում։
  • Կսենիա Կոբյակովա
    ՌԴ կենտրոնական բանկի և Մոսկվայի միջազգային բորսայի կորպորատիվ համընթաց թարգմանիչ։ Մասնագիտանում է ֆինանսական բանավոր և գրավոր թարգմանության դասավանդման ոլորտում։
  • Թամարա Քալանթարյան
    Սինխրոն թարգմանիչ (ՌԴ, Մոսկվա), ԵՊՀ-ի բակալավր/մագիստրատրոս՝ թարգմանչական գործ մասնագիտությամբ, Ժնևի համալսարանի ToT կրթական ծրագրի շրջանավարտ։ Աշխատանքային լեզուներն են․ անգլ․/ռուս/ հայ/ ֆրանս․Բանավոր թարգմանության դասավանդման երկարամյա փորձ (սեմինարներ և դասընթավներ)։
  • Արտակ Ալոյան
    Վկայագրված Կառավարման խորհրդատու (Essentials) է, առաջնորդության, կառավարման, գործարար հաղորդակցության, անձնական աճի դասընթացավար: Նա ավարտել է Հայաստանում ամերիկյան համալսարանը 2001թ.: Սկսած 2000թ. Արտակ Ալոյանը ներգրավված է վերապատրաստման և խորհրդատվական ոլորտում, իրականացրել է բազմաթիվ սեմինարներ, դասախոսություններ և երկարաժամկետ դասընթացներ հետևյալ կազմակերպությունների համար` ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, Հայաստանում ամերիկյան համալսարան, Ամերիաբանկ, Ամերիկյան խորհուրդներ, Սինոփսիս, IREX, AIESEC, ԱՄՆ Խաղաղության Կորպուս, Հայաստանի Առաջնորդության Դպրոց, ՀՀ Ազգային ժողով և այլն:
PTA [protranslation.am]
ՀՀ, ք․Երևան, Թումանյան 33,
PTA լսարան

+7 (903) 742 66 81
+374 (77) 18 05 79

E-mail: courses@protranslation.am
ProTranslation.am
Մասնագիտական դասընթացներ գրավոր և բանավոր թարգմանիչների համար